3 հուլիսի 2018 - 10:59 AMT
ՀՀ-ում օղու և վիսկիի արտադրությունը կտրուկ նվազել է

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 45%-ով նվազել է օղու արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում 43%-ով նվազել է նաև վիսկիի արտադրությունը:

Ընթացիկ տարվա հինգ ամսում 10%-ով նվազել է նաև կոնյակի արտադրությունը,5%-ով՝ շամպայնինը:

Փոխարենը6,7 անգամ աճել է լիկյորի, 7,3%-ով՝ գինու, 6,2%-ով՝ գարեջրի արտադրությունը:Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է35,8%-ով: