24 ապրիլի 2008 - 16:31 AMT
Կանադայի հայերը հարգում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Կանադայում անցնում են Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Միջոցառումների գագաթնակետը կլինի արարողությունը, որ տեղի կունենա Օտտավայի Խորհրդարանական բլրի վրա, որտեղ կհավաքվեն կրոնական առաջնորդներ, համայնքների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ցեղասպանության զոհ դարձած հայերի ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Կանադայի Հայ Դատի կոմիտեում, կանադահայերը պետք է հստակ ուղերձ հղեն միջազգային հանրությանն այն մասին, որ նման հանցագործություններն անթույլատրելի են: «Նման հանցագործությունները չի կարելի մոռանալ, ժխտել եւ կրկնել: Մենք պարտք ենք միլիոնավոր զոհերին, որոնք առավելագույն գինը վճարեցին անհանդուրժողականության, այլատյացության եւ ատելության համար»,-ասվում է ANCC ուղերձում:
Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառումներ տեղի կունենան նաեւ Տորոնտոյում, Կալգարիում, Յելլոունայթում եւ Վանքուվերում: