9 հուլիսի 2018 - 16:33 AMT
Արյա Սթարքի դերակատարը պատմել է «Գահերի խաղում» աշխատանքն ավարտելու մասին

Բրիտանացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը կատարել է Արյա Սթարքի դերը «Գահերի խաղը» սերիալում, պատմել է սերիալում աշխատանքն ավարտելու մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր աքաունթում:

«Հաջողություն, Բելֆասթ: Հաջողություն, Արյա: Հաջողություն, «Գահերի խաղ»: Ինչ հաճույք ես ստացա: Արկածները սկսվում են»,-գրել է դերասանուհին լուսանկարի տակ, որտեղ պատկերված են արյան նման ներկով աղտոտված մարզակոշիկները:

Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով:8-րդ, եզրափակիչ մասի պրեմիերան կայանալու է 2019-ի գարնանը: