24 ապրիլի 2008 - 19:51 AMT
Փարիզում անցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 23-ին մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի տակ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողությանը, ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի շիրիմին եւ ստորագրեց Հիշատակի Ոսկե մատյանում: Հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը, խոնարհվեցին մարտական դրոշները, լռությամբ հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արարողությանը ներկա էին ֆրանսիացի պետական եւ քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաեւ հարյուրավոր ֆրանսահայեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: