12 հուլիսի 2018 - 14:14 AMT
Երևանի դատախազ է նշանակվել Գևորգ Բաղդասարյանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Երևանի դատախազ, հայտնում է ԳԴ մամուլի ծառայությունը:

Մինչև այդ նա զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնը:

Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից: