13 հուլիսի 2018 - 14:55 AMT
Հուլիսի 13-16-ն անձրև է սպասվում

Հուլիսի 13-16-ը հանրապետության հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում կլինի քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն հուլիսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 13-16-ը, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: