
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն, հայտնում է «Հայկական ժամանակ» օրարթերթը:
Վարդան Գերավետյանը ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի, իսկ Թորոս Թորոսյանը՝ 500,000 դրամ գրավի դիմաց:
«Սասնա ծռերի» գործով 13 ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։
«Սասնա ծռերը» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։