16 հուլիսի 2018 - 12:11 AMT
Երևանի քաղաքապետի ընտրությունը չի կայացել

Երևանի նոր քաղաքապետի ընտրության հարցով գումարված ավագանու արտահերթ նիստը չի կայացել։

Նիստին ներկայացել էր ավագանու 5 անգամ՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ու «Երկիր ծիրանի» խմբակցության 4 անդամ։ Արեյանը՝ քվորում չլինելու պատչառով, 30 րոպե ընդմիջում է հայտարարել, վերադառնալուց հետո՝ փաստել, որ քվորում կրկին չկա ու հայտարարել նիստը չկայացած։

ԵԼՔ ու ՀՀԿ խմբակցությունները հայտարարել էին նիստին չմասնակցելու մասին։ Քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էր։

Գործող օրենսդրության համաձայն, եթե նիստից հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը. այդ որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: