25 ապրիլի 2008 - 17:59 AMT
AAA-ն հուսով է, որ վաղ թե ուշ ԱՄՆ նախագահը Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն կանվանի
«Մենք հուսով ենք եւ հավատում ենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահներից մեկը կհետեւի Ռոնալդ Ռեյգանի օրինակին եւ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները կանվանի Ցեղասպանություն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) Հասարակայնության հետ կապերի կոմիտեի նախագահ Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքերով, բացարձակ կապ չունի որ կուսակցությանն է պատկանում ԱՄՆ նախագահը` դեմոկրատներին թե հանրապետականներին: «Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի շուրջ քվերակությանը շատ հանրապետականներ կողմ քվեարկեցին դրա ընդունմանը: AAA-ն հուսով է, որ Պալատի խոսնակ Նենսի Փելոսին մոտ ապագայում բանաձեւը քվեարկության կդնի եւ մենք հուսով ենք` այն կընդունվի»,- ասել է Բարսամյանը:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ ԱՄՆ հայ համայնքին ուղված իր ավանդական ելույթում, նորից դիմել է էվֆերիզմի, խոսելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության մասին: