25 ապրիլի 2008 - 19:28 AMT
ՀԱՊԿ երկրները պարտավոր են օգնել կազմակերպության` ագրեսիայի ենթարկվող անդամ-պետությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը ասում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է օգնության հասնեն կազմակերպության անդամ երկրին, ագրեսիայի դեպքում: Այդ մասին Երեւանում մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա հիշեցրել է, որ 2007 թվականի հոկտեմբերին` ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների վերջին գագաթաժողովին, նախագահների կողմից փասատթուղթ է ստորագրվել միմյանց ռազմական եւ ռազմա-տեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ կազմակերպության երկրները անհավասար տնտեսական եւ ռազմա-տեխնիկական պայմաններում են գտնվում եւ այդ տեսանկյունից եւս պետք է զարգացնել համագործակցությունը: «Սակայն եթե նման օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն ծագի, մենք համապատասխան որոշում կկայացնենք»,- ընդգծել է Սեմերիկովը:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիստանը, Ղրղզստանը: Վերջերս Ուզբեկստանը պաշտոնապես դուրս եկավ ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) կազմակերպությունից եւ դիմել է ՀԱՊԿ-ում ընդգրկվելու համար: