17 հուլիսի 2018 - 13:00 AMT
Արցախցի պատանին՝ ուշուի աշխարհի չեմպիոն

Հուլիսի 10-15-ը Բրազիլիայում անցկացված սանդա ուշուի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանն արցախցի մարզիկ Արսեն Բաղրյանը գրավել է առաջին մրցանակային տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

Այս մասին ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը՝ հավելելով, որ ևս մեկ արցախցի մարզիկ՝ Վարդան Աբրահամյանը գրավել է երրորդ մրցանակային տեղը, հայտնում է «Արցախպրեսը»:

Նրա խոսքով՝ մրցանակային տեղեր գրաված մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և մեդալների: