Բնապահպանության նախարարության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները սպասարկող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50%-ով, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը;
Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը։ ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար ձեռք են բերվել նաև առողջության ապահովագրության ծառայություններ։
Նշվում է, որ այս միջոցառումները կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի ուժեղացմանը՝ խթանելով աշխատակիցների գործառույթների արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ կատարումը։