26 ապրիլի 2008 - 17:08 AMT
Վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը Բուդապեշտում
Բուդապեշտում տեղադրված խաչքարը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ենթարկվել է վանդալների հարձակմանը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումից մի քանի ժամ առաջ, անհայտ անձինք սեւ ներկով խաչքարի ետեւի մասում գրելեն «Սուտ» բառը եւ ներկել են խաչքարի վրա հայերենով քանդակված «Ցեղասպանություն» բառը: Ինքը` խաչը, պղծվել է անարգալից բառերով:

2000 թվականին Բուդապեշտում տեղադրված խաչքարը առաջին անգամ է ենթարկվել վանդալների հարձակմանը: