Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել «օրենքով գող» «Քոնչո« մականունով Նորայր Փիլոյանին. նա ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։