29 ապրիլի 2008 - 15:17 AMT
ԱՄՆ Սենատ. Ուկրաինան եւ Վրաստանը կընդունվեն ՆԱՏՕ
ԱՄՆ Սենատը հաստատել է իր «վճռական աջակցությունը» այն բանաձեւին, ըստ որի Ուկրաինան եւ Վրաստանը կընդունվեն ՆԱՏՕ: Սենատորները կոչ են արել Դաշինքի արտգործնախարարներին հավանություն տալ Վրաստանի եւ Ուկրաինայի դիմումին ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագրին (MAP) միանալու մասին: Փաստաթղթի համահեղինակներն են ութ ամերիկացի սենատորներ, այդ թվում ԱՄՆ նախագահի բոլոր երեք թեկնածուները. դեմոկրատներ Բարակ Օբաման ու Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ հանրապետական Ջոն Մաքքեյնը, հաղորդում է Լիգա ԲիզնեսԻնֆորմ ուկրաինական կայքը: