27 հուլիսի 2018 - 17:47 AMT
Լավրովը Մնացականյանին է զանգել

Հուլիսի 27-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկու երկրի փոխգործակցությանը վերաբերող առանձին հարցեր, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում երկկողմ գործակցությունը:

Ավելի վաղ, հեռախոսազրույց էին ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ևՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: