Բրիտանահայ երաժիշտ, երգիծաբան և դերասան Կև Օրքյանը Հայաստանին նվիրված Armenia Uncovered ֆիլմ է նկարահանել, որտեղ պատմում է իր հայաստանյան ուղևորության մասին: Հեղինակը Հայաստանն անվանում է «Երկիր մոլորակի ամենազարմանալի երկրներից մեկը»:
«Ես ճամփորդում եմ Հայաստանով, աշխատելով որքան հնարավոր է շատ վայրեր տեսնել և շատ մարդկանց հետ ծանոթանալ»,-ասվում է ֆիլմի թիզերում, որը հրապարակվել է Facebook-ում:
Տեսանյութի հեղինակին գերել է հայուհիների գեղեցկությունը: Նա նաև ձգտում է համոզվել, որ հայերն իրոք ամենահյուրասեր ժողովրդներից են աշխարհում: Ըստ հեղինակի, նա համոզվել է, որ Հայաստանում ամեն ինչ պետք է «կուշտ փորով» անել:
Ֆիլմում Օրքյանը զրուցում է հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, երգչուհի Սիրուշոյի և այլոց հետ:
Նկարահանումներ են կատարվել նաև Արցախում: