2 մայիսի 2008 - 16:53 AMT
Փորձագետ. 301-րդ հոդվածի փոփոխությունը չի նվազեցնի ճնշումը Թուրքիայի վրա ԵՄ-ի կողմից
Փոփոխությունների ընգրկումը 301-րդ հոդվածում, որը երկար ժամանակ «փորձաքար էր» Թուրքիայում խոսքի ազատության մասին հարցում, ապացուցել է, որ երկիրը շարժվում է դեպի եվրոպական ժողովրդավարության չափանիշները, սակայն ԵՄ աչքերում դա բավական քայլ կարող է չլինել: «Նոր օրենքը իհարկե քայլ առաջ է հնի համեմատությամբ, որը շատ էր քննադատվում միջազգային ասպարեզում, սակայն մի շարք դիտորդների մոտեցման համաձայն, այն դեռեւս այնքան էլ լոյալ չէ»,- գտնում է Քինգսթոնի համալսարանի պրոֆեսոր, անգլիացի քաղաքագետ Ջեյմս Կեր-Լինդսեյը:
«Ընդհանոր կարծիք կա, որ նման օրենքները չպետք է լինեն ժամանակակից, եվրոպական ժողովրդավարության շրջանակներում»,- հայտարարել է Կեր-Լինդսեյը: «Մարդիկ առաջվա պես բախվելու են քրեական պատժի իրական սպառնալիքի հետ այն հարցերով, որոնք հնարավոր է կարգավորել միայն հանրությունում բաց եւ անկեղծ քննարկման արդյունքում: Այս տեսանկյունից ուղղումը չի համապատասխանում Թուրքիայի ժողովրդավարական չափանիշներին, որոնց իրոք ձգտում է երկիրը»,- գտնում է փորձագետը:
Քաղաքագետը չի կասկածում, որ շատերը Եվրոպայում ուրախանում են այդ նորությանը, սակայն, այնուհանդերձ, դա չի դիտարկվում` որպես էական փոփոխություն դեպի լավը: Դրա փոխարեն, 301-րդ հոդվածի արգելումը կընդունվի որպես եւս մեկ փոքր քայլ հասարակության ժողովրդավարացման ուղղությամբ, գտնում է Ջեյմս Կեր-Լինդսեյը:
«Ես գրեթե վստահ եմ, որ տարիների ընթացքում թուրքական կառավարությունը, գտնվելով հանրության ճնշման ներքո, կարգելի հոդվածը: Սակայն այս փոլում ես կարծում եմ, որ ցանկացած առաջընթացը, որքան էլ փոքր այն լինի, արժէ ողջունել»,- հայտնել է Կեր-Լինդսեյը: Նրա կարծիքով, ուղղումը դժվար թե էական ազդեցություն ունենա թուրք-եվրոպական հարաբերությունների վրա: «Ընդհանուր առմամբ, ողջ եվրոպական հանրությունը ողջունում է այդ քայլը: Սակայն ես չեմ կարծում, որ դա կնվազեցնի ԵՄ-ի կողմից ճնշումը Թուրքիայի վրա այդ հարցում»,- նշել է Ջեյմս Կեր-Լինդսեյը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
Թուրքական խորհրդարանը ապրիլի 30-ին ուղղումներ է ընդգրկել Քրեական Օրենսգրքի 301-րդ հոդվածում, ըստ որի «թուրքական ինքնագիտակցմանն անպատված» անձը մինչեւ երեք տարվա ազատազրկման է դատապարտվում: Նոր տարբերակում փոփոխվել են ձեւակերպումները եւ նվազեցվել են բանտարկման ժամկետները: