3 օգոստոսի 2018 - 18:55 AMT
Կադաստրի կողմից լիցենզավորված ընկերության աշխատողը գործարքի համար կաշառք է պահանջել

Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է և առգրավվել է կաշառք ստացած $500: Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: