
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տրդատին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինաբար խուսափելու համար։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, վերջինս հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Խաչատրյանը մեղադրվում է զինծառայությունից փաստաթուղթ կեղծելով կամ խաբեության այլ ճանապարհով խուսափելու համար:
Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում: