9 օգոստոսի 2018 - 13:34 AMT
«Երևան» հիմնադրամի գործով նախնական մոտ $4 մլն-ի վատնում է արձանագրվել

«Երևան» հիմնադրամում, նախնական տվյալներով, արձանագրվել է 1,8 մլրդ դրամի կամ$3,75 մլն-ի վատնում: Այց մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այս պահի դրությամբ արձանագրել ենք 1,8 մլրդ դրամի վատնում», - ասել է Վանեցյանը:

Ավելի վաղ, հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ «Երևան» հիմնադրամում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: