8 մայիսի 2008 - 16:10 AMT
Սերժ Սարգսյանը մեկնել է ԼՂՀ` Հաղթանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 16-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով
Մայիսի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը Ստեփանակերտ է ժամանել Հաղթանակի օրվան, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 16-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր լրատվական վարչությունը: