Օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական գործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: