ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքին մասնակցել է մոտ 150,000 մարդ, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին, որը վարչապետը հրավիրել էր կառավարության 100 օրվա աշխատանքներն ամփոփելու համար, մասնակցել է մոտ 150,000 մարդ. Հանրապետության հրապարակի տարածքից դուրս ևս բազմություն կար հավաքված»,- ասել է նա:
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկաված կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքը: Հանրահավաքին մասնակացել են նաև մարզերից և Արցախից: