13 մայիսի 2008 - 13:42 AMT
Թուրքիայի արտգործնախարարության նոր կայքը վրդովմունք է առաջացրել Հունաստանում
Թուրքիայի արտգործնախարարությունը մի քանի օր առաջ թարմացրել է իր ինտերնետ-կայքը: Կայքի բովանդակությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել Հունաստանում: Երկու երկրների փոխհարաբերությունների բոլոր վիճելի պահերը քաղաքական ասպարեզում նկարագրված են միակողմանի դիրաքորոշումից, որը բացառապես շահավետ է թուրքական կողմին եւ հասարակությանը ներկայացված են որպես Թուրքիայի պաշտոնական դիրքորոշում: Որոշ նյութերը, թուրքականից եւ անգլիականից բացի, հրապարակվել են նաեւ գերմաներեն եւ արաբերեն լեզուներով:
Հունաստանը մեղադրվում է թուրքական տարածքի նկատմամբ նկրտումներում, Լոզանի եւ Փարիզի համաձայնագրերի խախտման, Էգեյան ծովում քաղաքական հավասարակշռության ապակայունացման մեջ, Թրակիայի տարածքում (կամ ինչպես Թուրքիայում են ասում, Արեւմտյան Թրակիայում) պատերազմական դրության պայմանների ստեղծման մեջ, Հունաստանում բնակվող այլազգիների, այդ թվում ալբանացիների, մակեդոնացիների եւ այլոց նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման մեջ, թուրքական պատմության խեղաթյուրման մեջ, Քեմալ Աթաթուրքի դերի նվաստացման մեջ, ցեղասպանության մեղադրանքներ ներկայացնելու մեջ, PKK-ի հետ (Քրդական աշխատավորական կուսակցություն) ընհանուր ճակատով հանդես գալու մեջ:
Ցեղասպանության հարցին առանձին մեծ հոդված է նվիրված, որում «պոնտական հարցը» առասպել է համարվում: Հոդվածում ներկայացված են խաղաղ թուրք բնակիչների լուսանկարներ, ովքեր զոհվել են «պոնտացի եւ հայ հանցագործ խմբավորումների ձեռքից»: Ավելին, «Պոնդ» տերմինի հայտնվելը թուրքական ԱԳՆ-ն կապում է ոչ թե անցյալ դարի 20-ական թվականների հետ, այլ Կիպրոսում 1974 թվականի ռազմական ապստամբության հետ:
Սադրիչ բնույթի տեքստերի հայտնվելը բողոքի ալիք է բարձրացրել բոլոր հույն քաղաքական գործիչների շրջանում, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչության, այնպես եւ հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների շրջանում: Վերջիններս բավական բաց եւ կտրուկ են հանդես եկել, քանի որ դիվանագիտական քաղաքավարության շրջանակները նրանց չեն խանգարում, հաղորդում է Greek.ru-ն: