Անգլիական «Արսենալը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, և «Ղարաբաղ» կոչվող ադրբեջանական ակումբը հայտնվել են Եվրոպայի լիգայի նույն E խմբում: Այդ մասին հայտնի է դարձել Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքում:
Նույն խմբում են նաև ուկրաինական «Վորսկլան» և պորտուգալական «Սպորտինգը»:
Եվրոպայի լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 13-ին: Եզրափակիչը կկայանա 2019-ի մայիսի 29-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում: