16 մայիսի 2008 - 15:23 AMT
ՌԴ ԱԳՆ.Վրաստանի կողմից Աբխազիայի վերաբերյալ բանաձեւի առաջադրումը ՄԱԿ-ի ԳՎ-ում կբարդացնի հակամարտության կարգավորումը
«Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը օրակարգի «ՎՈՒԱՄ տարածքի սառեցված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» դրույթի շրջանակներում Վրաստանի նախաձեռնությամբ հավանություն տվեց Աբխազիայից փախստականների եւ տեղահանվածների դրության մասին բանաձեւին: Փաստաթղթին հավանություն են տվել 14 պետություններ: 11-ը քվեարկել են դեմ եւ 105-ը ձեռնպահ են մնացել: Նման արդյունքները այն բանի վառ ապացույցն են, որ միջազգային հանրությունը չաջակցեց Վրաստանին: ՌԴ-ն դեմ քվերակեց եւ արեց իր դիրքորոշումը պարզաբանող հայտարարություն»,-ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Մենք գնահատում ենք Վրաստանի այս բանաձեւի քննարկումը որպես անարդյունավետ քայլ, որը հղի է լրացուցիչ բարդություններով վրաց-աբխազական հակամարտության կարգավորման այս փուլում: Ի սկզբանե պարզ էր, որ վրացական կողմը որոշել է օգտվել հումանիտար քողարկումով, ՄԱԿ-ի ԳՎ-ով անցկացնելով քաղաքկանապես պատճառաբանված փաստաթուղթ: Այն պարտադրում է խեղաթյուրված պատկերացում հակամարտության մասին` մոռանալով ստեղծված իրավիճակի պատճառների մասին:

Հայտնի է, թե որտեղից է առաջցել փախստականների խնդիրը` այն հրահրվեց 1990-ականներին Աբխազիայի դեմ Վրաստանի ռազմական գործողությունների սանձազերծման արդյունքում: Վրացական կողմի առաջարկած բանաձեւը «պոկում է» փախստականների վերադարձի հարցը տարածաշրջանում խաղաղության հաստատման խնդիրներից:

Հավանաբար, ՄԱԿ-ում վրացական պատվիրակությունը գիտակցում էր իր նախագծի անհավասարակշռությունը: Դա հաստատում է այն, որ փաստաթուղթը տպագրվել էր առանց խորհրդակցելու անդամ պետությունների հետ, քվեարկությունից անմիջապես առաջ:

Պետք է հիշեցնել, որ ՄԱԿ-ի ԱԽ ապրիլի 15-ի 1808 բանաձեւում փախստականների եւ տեղահանվածների վերադարձին պատշաճ ուշադրություն է հատկացված: Ի դեպ Վրաստանի կոչը ժամանակցույց մշակելու վերաբերյալ վերաբերում է նաեւ Վրաստանին: Իսկ վրացական բանաձեւում ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչու չի իրականացվում փախստակնների եւ տեղահանված անձանց վերադարձը Աբխազիա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: