16 մայիսի 2008 - 15:55 AMT
Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի զինված ուժերը միշտ պատրաստ են պատերազմի
Ներկա պահի դրությամբ լայնածավալ զինված ընդհարումները Ադրբեջանի եւ ԼՂՀ բանակների միջեւ անիրատեսական են, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին հերթին, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծվի բանակցային գործընթացի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկրորդը` ղարաբաղյան եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զորքերի հարաբերակցությունն այնպիսին է (ղարաբաղյան բանակի որակական մարտական պատրաստվածության պատճառով), որ ռազմական գործողությունների ծավալումը այս պահին անիրատեսական է»,-ասել է նա:

Նրա կարծիքով, ադրբեջանական զինված ուժերը անընդհատ պատրաստվում են զինված հակամարտությունը շարունակել, սակայն «Ադրբեջանի եւ Հայաստանի շուրջ եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում կատարվող բոլոր գործընթացները եւ ռազմաքաղաքական իրավիճակը հուշում են, որ բոլորը կցանկանային, որ այդ հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով»: Նախարարը նշել է, որ ԼՂ եւ Հայաստանի զինված ուժերը «միշտ պատրաստ են ռազմական գործողություններին, առավել եւս, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: