7 սեպտեմբերի 2018 - 10:33 AMT
Շուգաև. Իշխանափոխությունը չի ազդել ՌԴ-ՀՀ ռազմատեխնիկական գործակցության վրա

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխությունը ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երևանի միջև ռազմատեխնիկական գործակցության վրա:

«Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ հաստատված ծրագրի։ Այն պայմանագրերը, որոնք մենք ունենք՝ ուրեմն ունենք։ Նոր բան այս առումով ես չեմ ասի», - նշել է Շուգաևը։

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական գործակցության հարցեր: