ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Սեպտեմբերի 8-ին նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։