10 սեպտեմբերի 2018 - 11:01 AMT
Փաշինյան. ՀԿԵ-ում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղում», որը «Ռուսական երկաթուղու» 100%-ով դուստրն է, վերջերս իրականացված խուզարկությունների հարցը:

«Կոմերսանտին» տված հարցազրույցում Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ այդ հարցում վայելում է ՌԴ նախագահի լիակատար աջակցությունը: Նա հայտարարել է, որ խոսքը ոչ թե 19.000 դոլարի չարաշահումների, այլ60 մլն դոլարիմասին է:

«Ակնհայտ է, որ ՌԴ նախագահը ևս շահագրգռված է կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք գործակցելու ենք և այս ոլորտում, և այլ ոլորտներում, որպեսզի չարաշահումներ չլինեն ռուսական ընկերություններում, որոնք գործում են Հայաստանում: Մենք պայմանավորվել ենք, որ այն ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, օրինականությանը, ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն»,-ասել է նա:

Նա հավելել է, որ քննություն է ընթանում: «Կարող եմ ասել, որ մենք այդ հարցում ՌԴ նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք»:

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։Առգրավվել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը:

2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր: Համաձայնագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով: