19 մայիսի 2008 - 18:37 AMT
Սեվաստոպոլում բացվել է «Բռնագաղթի զոհերին» հուշարձանը
Սեվաստոպոլում բացվել են այդ քաղաքից եւ Ղրիմից ժողովրդների բռնագաղթի 64-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները: Միջոցառումների ընթացքում տեղի է ունեցել «Բռնագաղթի զոհերին» հուշարձանի բացումը: Սեվաստոպոլի քաղաքային վարչակազմի նախագահ Սերգեյ Կունիցինը հանրահավաքի իր ելույթում ընդգծել է, որ իրեն «շատ հաճելի է, որ այդ սգո հանրահավաքին մասնակցում են տարբեր ազգությունների մարդիկ, հաճելի է տեսնել տարբեր դավանանքների եկեղեցիների սպասավորների, ինչը չես տեսնի նույնիսկ Ղրիմում»:

Ավտոկայանի դիմաց եւ երկաթուղային կայարանի հարեւանությամբ գտնվող պուրակում կանգնեցված հուշարձանը ներկայացնում է իրենից 7 մետր բարձրությամբ հուշակոթող, կիսված սեւ եւ սպիտակ մասերի: Այդ գույները խորհրդանշում են ժողովրդների կյանքի երկու մասերը` մինչեւ բռնագաղթը եւ դրանից հետո:

Ինչպես նախատեսվում է, հուշարձանի կանգնեցման աշխատանքների ավարտին հիմքի մոտ հինգ ձուլածո հարթությունների վրա փորագրություններ կարվեն բռնագաղթի ենթարկված հինգ ժողովրդների լեզուներով` Ղրիմի թաթարների, հայերեն, բուլղարերեն, հունարեն, գերմաներեն, ամեն մի տախտակի վրա մեկ լեզվով: Բոլորը փորագրությունները կլինեն նույն տեքստի թարգմանությունները` «Ձեր տառապանքները երբեք չեն մոռացվի հանուն կյանքի եւ արդարության», հաղորդում է analitika.at.ua-ն: