10 սեպտեմբերի 2018 - 15:26 AMT
Փաշինյան. ՀՀ-ն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել $1 մլրդ-ի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է, որ երկրները պայմանավորվել են առևտրաշրջանառությունն առաջիկա տարիներին $1 մլրդ-ի հասցնել:

«Հստակ խնդիր է դրվել՝ առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել$1 մլրդ-ի մակարդակի: Սա խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասել է վարչապետը:

2017 թվականին ՀՀ-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմել է $249 մլն, ինչը 4,8%-ով շատ էր 2016 թվականի$245, 2 մլն-ից: