10 սեպտեմբերի 2018 - 15:59 AMT
ՀՀ-ն միս-մսամթերք կարտահանի ԱՄԷ

Հայաստանը միս և մսամթերք կարտահանի Արաբական Միացյալ Էմիրություններ, հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշվում է, որ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն միջև բանակցություններ էին վարվում միս-մսամթերքի արտահանման շուրջ:

Երկու երկրի պատկան մարմիններն արդեն հաստատել են «Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ մսի և մսամթերքի արտահանման առողջության սերտիֆիկատը»: