10 սեպտեմբերի 2018 - 16:34 AMT
Yerevan Color Run-ը՝ սեպտեմբերի 30-ին

Yerevan Color Run ամենամյա մարաթոնը կանցկացվի սեպտեմբերի 30-ին Շահումյանի հրապարակում: Այդ մասին ասվում է կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում:

Այս անգամ միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյա հոբելյանին, ուստի մասնակիցները վազելու են 2800 մետր: Վազքը կանցկացվի 9:00-ից մինչև 12:00-ն:

Սկսած 2015 թվականից Run Armenia կազմակերպությունը իրականացնում է ամենամյա Yerevan Color Run միջոցառումը, որի առաքելությունն է երջանկացնել Հայաստանը գունազարդ վազքի միջոցով: