10 սեպտեմբերի 2018 - 18:10 AMT
Հիփոթեքի տոկոսադրույքն աննախադեպ՝ մինչև 5,5%-ի կհասցվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրիների լուծման նպատակով աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ կտրամադրվի:

«ՀՀ-ում սկսվել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ ենք տրամադրելու», - նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի:

«Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում:

Ծրագիրը դեռևս մշակման փուլում է: