Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդինԲացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Երգն ու հնչյունը քանդակային լեզվի թարգմանելով՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը պատկերել է մեծն շանսոնյեին՝ Շառլ Ազնավուրին։ Երևանում բացված դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսն Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու յուրահատուկ միջոց է, մեծ վարպետի թողած ժառանգությունն արժևորելու արժեքավոր ներդրում։