13 սեպտեմբերի 2018 - 15:29 AMT
Չեխական ռադիո. Գառնին նախաքրիստոնեական Հայաստանի խորհրդանիշն է

Չեխական Český rozhlas Radiožurnál ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել հեթանոսական Գառնիի մասին: Նշվում է, որ չնայած Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, երկրի կրոնական արմատները շատ ավելի հին են:

«Հայաստանը քրիստոնեական ամենահին երկիրն է աշխարհում, բայց այդ երկրի պատմությունը շատ ավելի խորն է: Հայաստանը եղել է հելլենական քաղաքակրթության մաս և այդ ժամանակներից միայն մեկ հեթանոսական տաճար է պահպանվել»,-ասվում է հոդվածում, հայտնում է Rusarminfo-ն:

Հեղինակի զրուցակից Սյուզի Բադավին պատմել է, որ հին ժամանակներում Գառնին եղել է հայոց արքաների ամառանոցը:

Գառնիում չեխ լրագրողներին հետաքրքրել է նաև քարերի սիմֆոնիան, ուր ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում:

Ավելի վաղ Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ էր հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին:«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվումէր նյութում