21 մայիսի 2008 - 18:43 AMT
Յուրի Մերզլյակով. Դեռեւս վաղ է խոսել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակացության մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը գտնում է, որ դեռեւս վաղ է խոսել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակացության մասին: «Այն բանից հետո, երբ հակամարտության կարգավորման սկզբունքները հաստատվեն, ոչինչ չի խանգարի տարածաշրջանի ներկայացուցիչներին մասնակցել Ղարաբաղի վերաբերող համաձայնագրի մշակման գործին»,- ասել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական Թրենդը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օրերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնուրույն մասնակցի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: «Կա հակամարտության գլխավոր կողմը, դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն է նույն գերակայություններով, որոնք ունեն այլ արտասահմանյան պետությունները»,-նշել է նա: