22 մայիսի 2008 - 17:26 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունքի հույս ունի
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում դրական արդյունք կտա: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Հայկական երկրորդ հեռուստաալիքին: Նա հույս է հայտնել, որ նախագահների հանդիպումից հետո «մեր համագործակցությունը կշարունակվի»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանիպելու են հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում: