21 սեպտեմբերի 2018 - 13:12 AMT
Սփյուռքի նախարարը Հալեպում է լինելու

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում է, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

2011 թվականից՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր, Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին պաշտոնյան է, որ մեկնելու է Հալեպ: