24 մայիսի 2008 - 18:48 AMT
Շոտլանդիայի Պրեսբիտերական եկեղեցին կոչ է արել Մեծ Բրտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Շոտլանդիայի Պրեսբիտերական եկեղեցու Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Մեծ Բրտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, տվյալ որոշումը դարձել է լոբբիստներ Արա Գիրգորյանի, Էդգար Դանիելյանի եւ Էյլիան Վիլյամսի ակտիվ աշխատանքի արդյունք: Պրեսբիտերական եկեղեցու հետեւորդ հանդիսացող վարչապետ Գորդոն Բրաունը կփորձի խոչընդոտել Եկեղեցու որոշմանը, գտնում են «Armenia Solidarity», «Nor Sarount» կազմակերպություններում եւ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական խմբում:

Շոտլանդիայի Պրեսբիտերական եկեղեցին հետեւել է Ուելսի Պրեսբիտերական եկեղեցու օրինակին, որը 2006 թվականին կոչ էր արել բրիտանական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը