9 սեպտեմբերի 2002 - 22:22 AMT
ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻՑ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ
Նովոսիբիրսկի պատկերասրահից առեւանգնվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծանծաղուտում» կտավը (1872), որը գնահատվում է 80 հազար դոլար: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, գողոթյունը կատարվել է շաբաթ օրը` վաղ առավոտյան: Ամենայն հավանականությամբ, դա պրոֆեսիոնալի գործ է: Փորձագետների կարծիքով, գողացված կտավն, ամենայն հավանականությամբ, դուրս չի բերվի Ռուսաստանից, քանի որ Այվազովսկու արվեստով հետաքրքրվում են հատկապես Ռուսաստանի կոլեկցիոներները: