1 հոկտեմբերի 2018 - 17:33 AMT
Բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը կհանձնվի քաղցկեղի թերապիայի բացահայտման համար

Հոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում հայտնի են դարձել Նոբելյան մրցանակի դափնեկիրները ֆիզիոլոգիայի և բշժկագիտության ոլորտում: Գիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն արժանացել են մրցանակին «բացասական իմունային ռեգուլյացիայի ինհիբացման ճանապարհով քաղցկեղի թերապիայի բացահայտման համար», գրում է Deutsche Welle-ն:

2017-ին այդ մրցանակին էին արժանացել ամերիկացի գիտնականներ Ջեֆֆրի Հոլլը, Մայքլ Ռոսբաշն ու Մայքլ Յանգը մարդու օրգանիզմում, ինչպես նաև կենդանիների ու բույսերի մոտ կենսաբանական ժամացույցի մեխանիզմների հետազոտման համար:

Նոբելյան ասամբլեային անդամակցում է 50 մարդ: 2018-ին Նոբելյան մրցանակը կկազմի ավելի քան 1 մլն դոլար: