9 սեպտեմբերի 2002 - 22:06 AMT
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՄԻՋԵՎ
ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ Աբխազիայի հանրապետության փոխնախագահ Վալերի Արշբայի հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի տնտեսական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, ենթադրվում է համագործակցություն գինեգործության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, փայտամշակման ոլորտներում: Նշենք, որ Աբխազիայի պատվիրակությունը մասնակցում էր ԼՂՀ նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման ստանձման արարողությանը: