
2018 թվականի մայիս 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:
«Գումարի կարգավիճակի մասով տեղեկություններ կհրապարակեմ առաջիկայում՝ հաշվարկի և տվյալների ստուգման գործընթացի ավարտից հետո։ Կոռուպցիան հիմնահատակ անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության հետ։ Կոռուպցիան պետք է ջախջախվի», - գրել է նա:
2018 թվականի օգոստոսին 2017 թվականի նույն ամսվա համեմատ Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 46.1%-ով: Ընթացիկ տարվա օգոստոսին բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 137.3 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա օգոստոսին այդ թիվը կազմել է մոտ 94 մլրդ դրամ: