
Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են՝ 26 պետության ղեկավար, 2 երկրի փոխնախագահ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի արտգործնախարարության Պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լևոն Մինասյանը:
Նա ընդգծել է, որ բարձրաստիճան մասնակիցների թիվը կարող է աճել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու ընդհանուր առմամբ մոտ 3 500 հոգի:
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Շվեյցարիայի, Լիբանանի և այլ երկրների նախագահներ:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին:Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոտկեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումն անցկացվելու է Ծաղկաձորում: ֆորումին հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ամբողջ ֆրանկոֆոն աշխարհից։