2 հոկտեմբերի 2018 - 19:07 AMT
Փաշինյան․ Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ է կանչել համախոհներին։

Նա հորդորել է ցույցի հավաքվել անմիջապես ու նշել է, որ ակցիան՝ ինչպես նախկինում, խաղաղ է լինելու։

ՀՀԿ-ն արտահերթ նիստ է գումարել, նաև հայտնել է նա։

Պատճառը խորհրդարան բերված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծն է, որն ընդունման դեպքում հնարավորություն կտա տապալել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետի հրաժարականից հետո։ Օրենքը հրապարակավ սատարել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Առավել մանրամասն կարդացեք այստեղ և այստեղ։