5 հոկտեմբերի 2018 - 13:31 AMT
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Նոբելյան հանձնաժողովը 2018 թվականին խաղաղության մրցանակին են արժանացել կոնգոլեզցի բժիշկ Դենիս Մուքվեգեն և եզդի ակտիվիստ Նադիա Մուրադը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Մուքվեգեն պատերազմի ժամանակ օգնել է սեռական բռնության ենթարկված կանանց, իսկ Մուրադը գերեվարվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից և բռնաբարվել: Նա հանրությանը միջազգային տարբեր հարթակներից պատմել է իր և այլ կանանց տառապանքների մասին:

2017 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է «Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը» (ICAN):

Խաղաղության մրցանակը,համաձայնԱլֆրեդ Նոբելի կտակի, շնորհվում Է այն անձին, որն առավել մեծ հաջողությունների Է հասել կամ մյուսներից ավելին է արել ժողովուրդների համախմբման և գործող բանակների թվաքանակի կրճատման գործում, ինչպես նաև խաղաղության կոնգրեսների անցկացման և դրանց վրա ուշադրություն հրավիրելու համար: