Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում սահմանախախտ են հայնաբերել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովյաննիսյանը:
Նա գրել է, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։
Հովհաննիսյան հայտնել է, որ նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ երի ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել են նախիջևանյան սահման և տարբեր հատվածներում հետևել հրադադարի պահպանմանը։
Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նախիջևանում, ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:
Վերջին շրջանում նաև հայ-թուրքական սահմանին են հաճախակիացել սահմանը խախտելու դեպքերը: